Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայկական պետության (ոչ ներկա իշխանության) ռազմավարական շահը պահանջում է բացառել Թուրքիայի ազդեցության հաստատումը Հայաստանում և կանխել Արցախի հայաթափումը։
Հայաստանի այս ռազմավարական շահերի և մեր դաշնակիցների ռազմավարական շահերի մեջ կա գրեթե 100 տոկոսանոց համընկնում։ Շահերի նման համընկնման պարագայում անհրաժեշտ մակարդակի հարաբերությունների բացակայությունը կարող է լինել միայն մի պարագայում՝ եթե կողմերից մեկը դիտմաբ խոչընդոտում է հերաբերությունների կառուցմանը և զարգացմանը։
Ավելին, Հայաստանի այս ռազմավարական շահերի պաշտպանության պետական մակարդակով առաջ մղումը մեզ համար լայն դաշտ է բացում նոր դաշնակիցների որոնման և նոր որակի հարաբերությունների կառուցման համար այն պետությունների հետ, որոնց ստրատեգիական շահերին սպառնալիք է Թուրքիայի ազդեցության աճն աշխարհում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը