03 02 2023

Գլխավորն այսօր Արցախը հայկական պահելն ու ինքնորոշման իրավունքի հարցը քաղաքականության հիմքում դնելն է․ Թևանյան



«Մեր՝ փորձագիտական հանրության և քաղաքական ուժերի մեջ կա 2 տարբեր մոտեցում Արցախի հարցի վերաբերյալ , մեկը՝  Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի,  և երկրորդ՝ Արցախը պետք է միանա Հայաստանին, Ձեր վերլուծությունները ո՞ր տարբերակին են վերաբերվում»,- ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի հարցին ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ասաց․

«Առաջին քայլն այն է, որ այս պահին ապահովենք Արցախի անվտանգությունը, Արցախի հայկական լինելը  և մեր քաղաքական օրակարգում դնենք Արցախի իրավունքի իրացման հարցը։  ՀՀ պետական քաղաքակնության հիմքում իրավունքի իրացման հարցը պետք է լինի ․ ամենագլխավոր հարցն այսօր Արցախը պահելն է հայկական,  և ինքնորոշման իրավուքնի հարցը քաղաքականության հիմքում դնելը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ