03 02 2023

ՔՊ-ն համաձայնե՞լ է կատարվողին, թե մի անձ է տնօրինում երկիրը տնամերձի պես. Լարիսա Ալավերդյան



ԱԺ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ Արցախի շրջափակման հարցով։ Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող պատգամավոր Անդրանիկ Թևանյանին:

«Այն, ինչ-որ Դուք ասում եք, ստացվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը փոփոխվել է, արդյոք այս դեպքում չպետք է քաղաքական մեծամասնությունը հայտարարություն տարածեր և ասեր դրա մասին»:

«Այս իշխանությունը նոյեմբերի 9-ը հայտարարությունը կնքել է ՌԴ միջնորդությամբ, բայց հայ-ադրբեջանական հարաբերությունները փորձում է կարգավորել բրյուսելյան կամ վաշինգտոնյան հարթակներում, սա նոնսենս է: Արևմուտքի խնդիրը ՀՀ-ում ռուսական գործոնը դուրս բերելն է»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ