«Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար, անվտանգային ճգնաժամ է ստեղծվել․ ականատես ենք լինում մի վիճակի, երբ «Լաչինի միջանցքը փակ է» վերնագիրը սովորական լրահոս է դարձել և դա տեղի էունեցել իշխանության գործուն միջամտությամբ, որովհետև ամեն ինչ անում են, որ այդ նախասդասությունը դառնա սովորական լրահոսի մաս։ Դեկտեմբերի 13-ին նաձաձեռնել էինք ԱԺ հայտարարության տեքստ դատապարտելով Ադրբեջանի գոծողությունը, զորակցելով Արցախի մեր հայրենակիցներին և հորդորելով ռուս խաղապահներին արդյունավետ գոծել նաև մեր զորակցությունը հայտնել նրանց»,-այս մասին ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ ասաց «Հայստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Մենք գտնում ենք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումն է, որը պետք է լինի Հայաստանի քաղաքական օրակարգում, համոզված ենք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և մենք, ելնելով ՀՀ սահանադրությունից, Անկախության հռչակագրից և ընդհանրապես օրենսդրությունից, կարծում ենք ՀՀ-ն ունի հանձնառություն ՝ Արցախի անվտանգությանը և այլ հարցերին տեր կանգնելու, այս կետերի շուրջ է, որ իշխանությունը մեր հետ համաձայն չէր և չընդունվեց մեր այդ հայտարաությունը»,-ասաց Թևանյանը՝ թվարկելով այն սկզբունքային տարաձայնությունները , որ կան ընդդիմության և իշխանության միջև։
«ՀՀ իշխանությունները Ղարաբաղը դիտարկում են Ադրբեջաննի մաս, մենք՝ ոչ, ՀՀ իշխանություները գտնում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարց պետք է չլինի Հայաստանի օրակարգում , մենք հակառակ կարծիքի ենք , ՀՀ իշխանությունը հրաժարում է այն իրական հանձնառությունից, որ նախատեսված է մեր օրենսդրությամբ»,-ասաց ընդդիմադիր պտգամաովրը՝ հատկանշելով, որ Ղարաբաղյան շարժման արդյուքնում ստեղծված պետությունը չի կարող ասել Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք։
«Եթե ավելի երկար շղթա գծենք, ապա Լաչինի միջանցքի փակման, Արցախի շուրջ ստեղծված ու Հայաստտանի անվտանգության շուրջ ստեղծված այս իրավիճակը 2018 թվականի մայիսի 9-ից է սկսվել»,-ասաց Թևանյանը։
« Հայաստանը ոչ թե ձեռքերը լվանում է Ղարաբաղից, այլ ամեն կերպ նպաստում է, որ Լաչինի միջանցքը փակ մնա , որովհետև 2022թ․ հոկտեմբերի 6-ն Պարահայում, քառակողմ հանդիպման ընթացքում, Փաշինյանը հանաձայնել է Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի մաս։ Լաչինի միջանցքը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանումքաղաքական քաղաքականության փոփոխություն չի եղել, իսկ քաղաքականության փոփոխությունը նշանակում է իշխանափոխություն»,-ասաց պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը