Չե՛նք կարող փրկել Արցախը առանց Հայաստանի, իսկ Հայաստանի փրկությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեջ է: Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
«Նիկոլ Փաշինյանը և նրան ապասարկող ողջ թիմը, և՛ Հայաստանում, և՛ Արցախում, շատ լավ գիտակցում են, որ պարզ ճշմարտությունն է այն միջոցը, որ կարող է անտեղյակության պատրանքով ապրող հասարակության մեջ վայրկենապես արթնացնել ատելությունն իրենց նկատմամբ։ Դրա համար էլ պայքարում են այդ պարզ ճշմարտության դեմ։ Հատկանշական է, որ Արցախում ևս այդ գործընթացը կա, և
Նիկոլի հեռացումը անվանում են կեղծ օրակարգ: Իսկ ճշմարտությունն այն է, որ եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ և կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ, ապա Նիկոլի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում, ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ: Չե՛նք կարող փրկել Արցախը առանց Հայաստանի, իսկ Հայաստանի փրկությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեջ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը