«Այն քայլերով, այն ձևով, որով Արարատ Միրզոյանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, առանց պաշտոնական խողովակներով տեղեկացնելու, արդեն ինքնին խայտառակություն է»,-այս մասին, Աժ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այս լարված, պրկված պահին ՀՀ իշխանությունը շատ ավելի զգուշավոր պետք է գործեր, չվնասեր այլ երկրների, հատկապես ռազմավարական դաշնակցի հետ իր հարաբերություններին, որը մենք տեսնում ենք, որ լրիվ հակառակ ընթացքն է ստանում: Պարբերաբար, ցիկլերով, նաեւ իշխանության կոճակ սեղմելով, իշխանական պատգամավորներ, իշխանական քարոզչամեքենաներ սկսում են հուժկու հակառուսական արշավ, հետո թուլացնում են, հետո նոր աշավ է բարձրանում, որ ինքնին ցույց է տալիս, թե որքան մատների արանքով են նրանք նայում արտաքին հարաբերություններին, ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններին»;
Գեղամ Մանուկյանը նաև նկատեց, որ պաշտոնական բարձր մակարդակով Հայաստանը լուռ մնաց նաև հարևան Իրանում տեղի ունեցած ագրեսիվ գործողությունների նկատմամբ, որոնք լարվածություն բերեցին տարածաշրջան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը