30 01 2023

«Ոնց բերել ենք, այնպես էլ կհանենք Նիկոլին» ասողներն այն ժամանակ իսկապես հավատում էին, որ կարող են դա անել․ Կարեն Վրթանեսյան

«Ոնց բերել ենք, այնպես էլ կհանենք Նիկոլին» ասողներն այն ժամանակ իսկապես հավատում էին, որ կարող են դա անել․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հիշում եք, թե ինչպես էին շատերը 2018-ի ապրիլի վերջ-մայիսի սկզբին ասում. «Նիկոլն իրեն վատ պահի, ոնց բերել ենք, այդպես էլ կհանենք»։
Նրանք չէին հասկանում, թե իրականում ՈՆՑ են Նիկոլին բերել իշխանության։
Չէին հասկանում, թե ինչպես են տարիներով աշխատել բազմաթիվ ցանցերը, ինչպես են դրսից ֆինանսավորմամբ ՀԿ-ները ստեղծվել, ինչպես է աշխատել ընդդիմադիր և ՀԿ-ական մեդիան, ինչպես են կերտվել խոսույթները և դրանց վրա ստեղծվել մի ամբողջ միֆոլոգիա... Չէին հասկանում այն ռազմավարությունները և մարտավարությունները, որոնց շրջանակներում իրենք Սերժ էին մերժում ու Նիկոլ բերում։
«Ոնց բերել ենք, այնպես էլ կհանենք» ասողներն այն ժամանակ իսկապես հավատում էին, որ կարող են դա անել։ Որովհետև, կրկնեմ, չէին հասկանում, թե ինչպես է աշխատում այդ ամբողջ մեքենան։
Շատ-շատերն առ այսօր էլ վստահ են, որ ինչ եղել է՝ ինքնաբուխ է եղել, ուղղակի սխալվել են, էլի...
* * *
Իսկ հիմա ամենակարևորը...
Եթե նույնիսկ հասկացել ենք, թե ինչ համակարգերով և ինչ սխեմաներով են մարդկանց հանել փողոց 2018-ին, ապա առավել ևս ԱՆԻՄԱՍՏ ու ՎՆԱՍԱԿԱՐ է մարդկանց անընդհատ երեսով տալը, թե. «Ոնց Նիկոլին բերել եք, էդպես էլ հանեք»։
Մի շատ պարզ պատճառով. որևէ հականիկոլական ուժ այսօր չունի և չի էլ փորձում ստեղծել այնպիսի համակարգ, որը կարող է ազատագրել Հայաստանը Նիկոլի ռեժիմից։
Անիմաստ է մարդկանց մեղադրելն անտարբերության մեջ, եթե չունես այն ենթակառուցվածքները, այն ասելիքը, ապագայի այն գաղափարը, որոնք պետք է այդ մարդկանց մոբիլիզացնեն, ոտքի հանեն։
«Ոնց բերել եք, նենց էլ հանեք» ես էլ եմ շատ ասել ու հիմա հասկանում եմ, որ լուրջ սխալ եմ արել։ Դրանով միայն օգնել եմ Նիկոլին ուժեղացնել հանրության տարբեր խմբերի բևեռացումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ