28 01 2023

Հայոց բանակին նվիրված տոն օրերին գիլիոտինի վերածված ոստիկանությունը փակում է զոհվածների ծնողների մուտքը Եռաբլուր․ Ռուբեն Հակոբյան

Հայոց բանակին նվիրված տոն օրերին գիլիոտինի վերածված ոստիկանությունը փակում է զոհվածների ծնողների մուտքը Եռաբլուր․ Ռուբեն Հակոբյան

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայոց Բանակի օրը․

«Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ

Մեր ազգի ու պետության ողբերգությունն է, երբ Անկախության և Հայոց բանակին նվիրված տոն օրերին վիժվածքի կողմից գիլիոտինի վերածած ոստիկանությունը փակում է զոհվածների ծնողների մուտքը Եռաբլուր, որպեսզի զինվորներին գլխատած ու Հայոց բանակն արյունածոր վերքի վերածած դահիճն իր ոհմակով կարողանա ներխուժել սրբավայր...։

Քո անպարտելիությունը տեսել ու միասին էինք, երբ ազատագրում էիր Արցախը և մեր հպարտության խարհրդանիշն էիր։ Եվ հավատում եմ, որ նորից կհառնես, երբ դահճապետն այլես հնարավորություն չի ունենա ներխուժելու սրբավայր։

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ