28 01 2023

Հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա. Սեյրան Օհանյան

Հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:

«Շնորհավո՛ր տոնդ, հայկակա՛ն բանակ։

Հավերժ խոնարհումս այն սերունդերին, ովքեր Արցախյան առաջին հերոսամարտից մինչև այսօր իրենց մաքառումի, առողջության, կյանքի գնով  կռել են փառահեղ հաղթանակներդ։

Նրանց փա՛ռք ու պատիվ:

2020-ի պարտությունը դավադիր էր, քեզ հարվածեցին նաև թիկունքից, բայց միանշանակ է և այն, որ առջևում հաղթանակներ դեռ լինելու են:

Ես վստահ եմ՝ հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա:

Հայկական բանակը վերականգնելու է իր երբեմնի ուժն ու հեղինակությունը և նորից անվտանգության երաշխավոր, պաշտպան է դառնալու վիրավոր Արցախի, Հայաստանի համար, բայց դա միայն Բանակի խնդիրը չէ, այլ մեզանից յուրաքանչյուրի,  ողջ ժողովրդի:

Բանակը պաշտպանել է մեզ և ծանրագույն պայմաններում այսօր էլ մեր պաշտպանն է:

Ամուր թիկունք, վահան դառնանք նրա համար», - ասվում է ուղերձում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ