23 01 2023

Ընտանիքիս հետ ամեն անգամ տրորում ենք այդ անիծյալի շիրմաքարը․ Նաիրի Հոխիկյան

Ընտանիքիս հետ ամեն անգամ տրորում ենք այդ անիծյալի շիրմաքարը․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սյունիքի Արծվանիկ գյուղի հին գերեզմանոցի կողքին մինչև այսօր կա մի մենավոր շիրիմ, որի կողքով անցնելիս անցորդները ոչ թե հոգու հանգստություն են մաղթում, այլ անիծում են ու նույնիսկ թքում շիրմաքարի վրա։ Դա մելիք Ֆրանգյուլի մենավոր քարն է, որի տակ պառկած է մելիքը, ով դավաճանեց ազգին ու գործակցեց թուրքի հետ, ուրացավ քրիստոնեական հավատը, որպեսզի կարողանա ունենալ իշխանություն։
Ազգը չմոռացավ այդ հրեշավոր արարքը և յոթ տարվա կառավարումից հետո դաժանաբար սպանեց դավաճանին՝ նրան քարշ տալով ձիու հետևից և փոսի մեջ թողնելով, որ վերջին շունչը փչի միայնության մեջ։
Ամեն անգամ երբ Կապանում լինես, գնա Արծվանիկ, տեղացիներից հարցրու դավաճանի քարի տեղը, ինքդ էլ գնա ու քո բաժին ամոթը հանձնիր դավաճանության հավաքական կերպար դարձած այդ հրեշին։
Ընտանիքիս հետ ամեն անգամ տրորում ենք այդ անիծյալի շիրմաքարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ