Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլարի այցից և արտաքին միջավայրի խստաշունչ ելույթներից պետք չէ առանձնակի մեծ ակնկալիքներ ունենալ Հայստանի համար, քանի որ Ալիևը շատ լավ գիտակցում է, որ շատ սահմանափակ են իր վրա ազդելու ԵՄ լծակները, որը փորձում է Կովկասում միջնորդի ակտիվ դերակատարում ստանձնել։ Այս մասին Yerevan.Today-ին ասաց վերլուծաբան Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակման առնչությամբ ԵԽ որոշմանը, ՄԻԵԴ-ի կայացրած վճռին և այսօր Երևան ժամանող ԵՄ ներկայացուցչի ելույթին։
Խալաթյանը հիշեցնում է այն կարևոր գործոնները, որոնք մեծ իրավունքնեն են տալիս Իլհամ Ալիևին այսօր․ «Թե՛ Էներգետիկ հարցերում և թե՛ Իրանի դեմ վարվող քաղաքականության դաշտում Ադրբեջանը կարող է գործընկեր դառնալ ԵՄ-ին, և այս խաղաքարտը Ալիևին տալիս է մեծ շանսեր, որպեսզի նա մրցավազք կազմակերպի միասնական արևմուտքից և ՌԴ-ից առաջարկվող խաղադրույթներրի միջև։ Իսկ այս հարցում մենք ամենա ոչշահեկան վիճակում ենք, քանի որ, ըստ էության, հանձնվել ենք»։ Ըստ մերզրուցակցի՝ միայն արտաքին ճնշողների տված երաշխիքն է որոշելու՝ Արցախում իրերի դրությունը Փաշինյանն ինչպես կորոշի, իրականում որ երկրի ազդեցությունը մեծ կլիկնի, ով կխոստանա, որ նա կմնա իր աթոռին, ըստ այդմ էլ Արցախի ճակատագիրը կորոշվի այդ խաղացողի պարտադրած սցենարով։
«Բայց որ իրադրությունը սրված է հատկապես Փաշինյանի վերջին ելույթից հետո, դա ակնհայտ է»,- համոզված է վերլուծաբանը։ Խալաթյանի խոսքով՝ ՌԴ-ի ռազմական ներկայությունը որպես Հայաստանի սպառնալիք դիտարկելը կարող է վերջին ակորդը դառնալ, և սրան Կրեմլից կհետևեն կարդինալ քայլեր, ընդհուպ 102-րդ ռազմաբազայի դուրսբերում՝ ՀՀ տարածքից։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը