Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․
Լավրովը հայտարարեց, որ հանդիպում ա եղել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, ակնկալելով, որ շրջափակման հարցը շուտով կլուծվի։
38 օրվա ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանը մի շարք պահանջներ ա ներկայացրել, որոնց բավարարման դեպքում «կյանքի ճանապարհը» կբացվի։
Հարց Արցախի իշխանությանը #1
Արդյոք Ադրբեջանի որևէ պահանջ այդ ցանկից բավարարվելու համաձայնություն եք տվել։
Հարց Արցախի իշխանությանը #2
Արդյոք ստացել եք միջազգային մակարդակում երաշխիք, որ ճանապարհը նորից չի փակվելու, եթե հանրայնորեն և պաշտոնական մակարդակում հնչեցված պահանջները չկատարվեն։
Հարց Արցախի իշխանությանը #3
Արդյոք կա երաշխիք, որ նոր պահանջներ առաջ չեն քաշվի, եթե հայկական կողմը զիջի
Հարց Արցախի իշխանությանը #4
Ով է կրում պատասխանատվությունը պայմանավորվածությունների և դրանց չկատարման համար
Հարց Արցախի իշխանությանը #5
Ներիշխանական լարվածությունը կապ ունի այդ բանակցությունների հետ, թե ոչ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը