«Իրականում, երբ շփվում ես մարդկանց հետ, տագնապալի զգացողություն գրեթե բոլորի մոտ կա»,-այս մասին, «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» խորագրով քննարկման ժամանակ, ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
Փաշինյանի վերջին ասուլիսին անդրադառնալով ՝ Սոս Հակոբյանն ասաց, որ այնտեղ չհնչեց որևէ միտք, որը կզսպեր հանրության մոտ առաջացած տագնապները։
«Շատ լավ երևում է, որ Փաշինյանի թիմը փորձում է Ռուսաստանին հանել տարածաշրջանից, ու մշտապես զսպված ռուսական արձագանքները փոխվել ու դարձել են արդեն բավականին կոպիտ։ Լավ, իսկ ՌԴ-ն հեռացնելու դեպքում ո՞ւմ ես բերելու, կա՞ որևէ երևացող հորիզոն, աշխարհաքաղաքական որևէ ուժ, բնականաբար չկա»,-ասաց Սոս Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը