«ՌԴ արձագանքը Փաշինյանի ելույթին շատ կոշտ է լինելու»,- Yerevan.Today-ին տված հարցազրույցում ասաց քաղաքագետ, վերլուծաբան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը` անդրադառնալով Փաշինյանի ասուլիսում հնչեղություն ստացած ձևակերպմանը։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Հայաստանում գտնվող ռուսական զորքը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։ Վարչապետի ասուլիսում հնչեցված այս ձևակերմանը, ըստ Խաչիկյանի, պարտադիր չէ սպասել ՌԴ-ից եկող գազի մատակարարման դադարեցմանը կամ ՌԴ շուկա արտահանվող հայկական արտադրանքի իրացման պրոցեսի միջամտությանը։ Փորձագետը հիշեցնում է ՀՀ միակ ռազմական դաշնակցի՝ Արցախում խաղաղապահ զորախմբի գործոնի և Գյումրիում 102 ռազմաբազայի ներկայության մասին։
Հարցազրույցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը