12 01 2023

Շատ բան պարզ չէ ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման, այլ հայկական կողմի մոտեցումների հարցում․ ՌԴ ԱԳՆ

Շատ բան պարզ չէ ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման, այլ հայկական կողմի մոտեցումների հարցում․ ՌԴ ԱԳՆ

Շատ բան պարզ չէ ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման, այլ հայկական կողմի մոտեցումների հարցում, հինգշաբթի կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երբ այդ մոտեցումների հստակեցում լինի, ավելի հստակ կլինի նաև ընդհանուր պատկերը։

Մոսկվան տարընթերցումներ է տեսնում Երեւանի դիրքորոշման մեջ բավական լուրջ թեմաների շուրջ, որոնք կարեւոր են նաեւ տարածաշրջանային անվտանգության համար։  Ռուսաստանը փորձում է պարզել, թե ինչ կարծիքի են Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները, այդ թվում ՝ երկկողմ դիվանագիտական խողովակներով։

Մոսկվան, որպես միջնորդ, ամեն ինչ անում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար», - մասնավորապես նշել Է Զախարովան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ