ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հարց է ուղղվել՝ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ ու մասնավորեցվել, թե՝ արդյո՞ք կարելի է համարել վախվոած քաղաքականության շարունակություն։ Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է․
«Անմիտ քաղաքականության շարունակությունն է, ոչ թե վախվորած, ուղղակի անմիտ: Համենայնդեպս, ԼՂ իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ է իր որոշման մեջ, և Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորն են, բայց մի տեսակ կիսատ-պռատ երաշխավոր են, էլի: Տեսնենք, թե ինչպես են զարգանում դեպքերը»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը