11 01 2023

Մի շարք ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ն ՍԴ է դիմելու

Մի շարք ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ն ՍԴ է դիմելու

Ազգային ժողովի խորհուրդը նախագիծ է շրջանառության մեջ դրել, ըստ որի՝ դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արգիշտի Գևորգյանի, Գեղամ Մանուկյանի, Քրիստինե Վարդանյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Անդրանիկ Թևանայանի, Աշոտ Սիմոնյանի, Արմեն Չարչյանի, Ասպրամ Կրպեյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Խաչատրյանի, Արեգնազ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի, Զեմֆիրա Միրզոևայի լիազորությունները  դադարեցնելու հարցով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 29 պատգամավոր։ ԱԺ խորհրդի դիմումը վերաբերում է միայն 22–ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ