«Այս ամենը քաղաքական բեմադրություն է ու քաղաքական հրահանգ ․ մոտավորապես ենթադրում եմ թե ինչից ելնելով կարող էին գային խուզարկեին․ երեկ Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ ինձ կալանավորելու հետ կապված, դրանից ելնելով չեն հասել իրենց նպատակին, փորձում են այլ միջոցներ գտնել՝ նորից ինձ կալանքի տակ առնելու , երբ տեսնում են անազատության մեջ պահելու հնարավորությունները թույլ են փորձում են շոուներ կազմակերպել, առավոտ կանուխ ներխուժել մարդկանց տներ, ընտանիքի անդամներին անհանգստացնել «,-այս մասին ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան տեղի ունեցած խուզարկություններին, բեման ենթարկելուն։
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանին հրավիրել են հարցաքննության։
«Ասել եմ ու ասում եմ՝ մեր պայքարը կանգ չի առնելու, մենք երեկ բանտում էինք, այսօր ազատության մեջ ենք , վաղն էլ հնարավոր է լինենք բանտում, բայց բանտում թե ազատության մեջ, միևնույն է մեր պայքարը կանգ չի առելու, նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա ու հեռացնելու ենք նրան ամեն գնով»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը