11 01 2023

Փաշինյանի ասուլիսից հետո կանգնած ենք ընտրության առաջ. կամ ընտրում ենք պետությունը, կամ պետության ղեկավարին․ քաղաքագետ



 «Լաչինի միջանցքի փակումով, երեկ Ալիև-Փաշինյան զույգի ասուլիսներով մենք նոր իրականության մեջ ենք ապրում»,-  նման տեսակետ արտահայտեց  քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը՝  «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկման ժամանակ։

Նրա խոսքով, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք, ընտանիք, հաստատություն հասկանա, ընդունի, որ մենք նոր իրականություն ենք մտել, որը տանելու է նոր հանգրվանի։
«Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ ձեզ տալիս ենք մեկ տարի (իրականում բավականին ռացիոնալ, սառը ժամկետ է), որի ընթացքում հասնելու ենք նոր հանգրվանի։ Այս պոտենցիալով, հնարավորություններով, պատկերացումներով, այդ հանգրվանը լինելու է ողբերգական»,-ասաց Հովհաննիսյանը։
Քաղաքագետի  խոսքով՝  պետք չէ լսել Փաշինյան- Ալիև ասուլիսներն առանձին-առանձին, երկուսում էլ Հայաստանի վրա՝ որպես պետություն խաչ են քաշում։
«Անելիքը մտահոգ, մտածելու ունակ լայն հանրությանն այս ուղերձը տեղ հասցնելն է։ Մեզ տրված է ժամանակ, մեզ տանում են նոր հանգրվանի։ Սա հին կյանքը չէ, սա նույնիսկ անցած տարվա նոյեմբերի կյանքը չէ, դեկտեմբերից սկսած մեզ ասում են, որ մենք նոր ճանապարհով ենք գնում։ Ի՞նչ է կատարվում։ Երեկ պաշտոնական Երևանը հնչեցրել է բավականին անհույս, անհեռանկար հայտարարություններ, շատ կարևոր է, որ Երևանից հնչեն այլ տեսակետներ։ Սա շատ կարևոր է, սա պետք է անի միայն ու միայն տիտղոսային ընդդիմությունը»,-ասաց բանախոսը՝ նշելով, որ խորհրդարանական խմբակցությունները պետք է անեն բաց նիստ, քանի որ երեկ բաց խաղաքարտերով գուժեցին Հայաստանի վախճանը։

Մանրամասն՝ տեսանյութում;

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ