25-րդ օրն է, որ Արցախը զուրկ է ռեսուրսների մատակարարումից. hումանիտար աղետի մեջ ենք։ ՀՀ իշխանություններն անընդհատ Ադրբեջանին ու ՌԴ-ին են մեղադրում՝ համարելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խախտված։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա նաեւ նշել է. «Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում՝ համարելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը առաջինը խախտած կողմ։ ՌԴ-ն մեղադրում է և Ադրբեջանին, և Հայաստանին։ Իսկ Արցախն օրեցոր հալվում է։
Ինչպես 2018-ին, երբ ՆՓ-ն ու ՔՊ-ն մանիպուլացնում էին հասարական կարծիքը, հիմա էլ մի արշավ են սկսել ՌԴ-ի դեմ։ Որոշ ժամանակ անց անելու են ճիշտ հակառակը։ Լավ, եթե բոլորը խախտում են նոյեմբերի 9-ի կետերը, է գոնե ճանաչեք Արցախի անկախությունը։ ՀՀ-ից հետո այդ անկախությունը կճանաչի ևս մի երկու տասնյակ պետություն։ Թե «դուխներդ» չի հերիքում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը