Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի նախատեսվում, սակայն երկկողմ հանդիպումներ կկայանան: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինի, բայց երկկողմ շփումներ, իհարկե, տեղի կունենան՝ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում։ Գագաթնաժողովի մեծ մասը կանցնի ոչ պաշտոնական մթնոլորտում», — ասել է Պեսկովը։
Նշենք՝ ԱՊՀ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը