Ադրբեջանի ռազմաքաղաքական ուշադրությունն եմ հրավիրում այս բազմամարդ Արցախցիների ակցիային։ Հոկտեմբերի 30-ին ասում էիք Հայաստանից են եկել, իսկ հիմա ո՞րտեղից են եկել։ Արցախը կա, լինելու է և արցախցին պայքարելու է այստեղ ապրելու համար, դա ձեր ականջներին օղ արեք։ Այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմի զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը։
«Մենք շատ լավ գիտենք, որ էկոակտիվիստների անվան տակ Ադրբեջանը ցանկանում է կոտրել մեր համառությունը, ծնկի բերել մեզ, որպեսզի հասնի իր նպատակներին՝ հայաթափի Արցախը։ Դիմում եմ իրենց՝ գնացեք ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք, գնացեք ձեր Բաքվի և Սումգայիթի գարշահոտ օդի մաքրության համար պայքարեք»,- ասա նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը