23 12 2022

Երևանը դիվանագիտական խողովակներով չի տեղեկացրել Մոսկվայում հանդիպումից հրաժարվելու մասին․ Լավրով

Երևանը դիվանագիտական խողովակներով չի տեղեկացրել Մոսկվայում հանդիպումից հրաժարվելու մասին․ Լավրով

Չնայած  տեղում անխուսափելի միջադեպերին, չի կարելի հրաժարվել բանակցություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ եռակողմ հանդիպմանը չմասնակցելու իր որոշման մասին Երևանը տեղեկացրել է ոչ դիվանագիտական խողովակներով։

«Մենք, ինչպես և դուք, այդ մերժման մասին տեղեկացանք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրություններից։ Դա հայկական կողմի որոշումն է։  Հայկական կողմի իրազեկման մեթոդը, իհարկե, «հարցեր է առաջացնում»», - հայտարարել Է Լավրովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ