23 12 2022

ՊՊԾ-ն կդառնա վարչապետին ենթակա մարմին, ԱԺ նախագահը անձնական բժիշկ կունենա. Օրենքն ընդունվեց

ՊՊԾ-ն կդառնա վարչապետին ենթակա մարմին, ԱԺ նախագահը անձնական բժիշկ կունենա. Օրենքն ընդունվեց

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին: Որոշման նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովում: Նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ էր 33 պատգամավոր։

Պետական պահպանության ծառայության պետին կնշանակի վարչապետը, իսկ նրա՝ զինվորական պաշտոն զբաղեցնող տեղակալին՝ ՀՀ նախագահը:

Նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն. այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։

Նոր օրենքով երեք պաշտոնյայի կհատկացվի պետական պահպանության ծառայություն՝  նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին:

Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով ՀՀ նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, նոր նախագծով առաջարկվում է երաշխիքի ծավալը տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ