Խաղաղության անվան տակ սրանք բերեցին պատերազմ, ավեր, կործանում, և այդ կործանման մեջ առերևույթ պետական դավաճանության և այլ ծանր հանցագործությունները քողարկելու համար ի՞նչ պետք է անեն. պետք է հարձակում կազմակերպեն այն մարմինների վրա, որոնք պետք է բացահայտեն այս հանցագործությունները և պատասխանատվության առաջ կանգնեն: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Այստեղ կենտրոնական տեղում արդեն գալիս է դատական իշխանությունը: Եթե իրավապահ մյուս մարմիններում իրենք ունեն անմիջականորեն նշանակելու, փոխելու, կալանավորելու լիազորություն, հնարավորություն, դատական համակարգով իրենք փորձում են նաև այս ամենին տալ օրինական տեսք՝ «իրավական» հիմնավորումներով»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը