20 01 2025

Իշխանությունը շարունակում է իր հայրենահանձնման քաղաքականությունը․ Արծվիկ Մինասյան



 

Ակնհայտ է, որ իշխանությունը շարունակում է իր հայրենահանձնման քաղաքականությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Երբ այստեղ ներկայացվում է ԼՂՀ-ի, որպես հայ ժողովրդի երկրորդ պետականաստեղծ գործունեության արդյունք, այս մարդիկ դա ուրանում են: Այդ ուրացմանը զուգընթաց նաև ներկայացնում են, թե իբր մի հերոսական գործունեություն է իրականացվել:

Իմ հարցը՝ Ալեն Սիմոնյանին, շատ պարզ էր, պետական ինստիտուտների վրա կպցվող ցանկացած դրոշ, զինանշան, ՀՀ տարածքի մակետ պետք է  համապատասխանի պահանջների ու պատահական չէ, որ ես հարցնում եմ, թե ինչի հիման վրա է պատրաստվել այս մակետը: Այս նստաշրջանը սկսում ենք հերթական ուրացման գործընթացով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ