15 01 2025

Մհեր Սահակյանը մշտապես եղել է առաջնագծում, կարողացել է տանել սկզբունքային պայքար. Արծվիկ Մինասյան



Հայրենապաշտության, հայրենանվիրման, արժանապատվության և որ ամենակարևորն է՝ հայ ընտանիքի այն դրական լուսավոր կերպարը, որը չորս զավակ է պարգևել մեր ազգին, և ցավալի է, որ նա չի տեսնելու իր զավակների մեծանալը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին:

«Որպես քաղաքական թիմի անդամ Մհեր Սահակյանը մշտապես եղել է առաջնագծում, մշտապես կարողացել է թե՛ գաղափարական, և թե նաև իրական քաղաքական պայքարում տանել սկզբունքային պայքարը։ Որպես հայի կերպար, հայ տղամարդու կերպար, նա մշտապես հասանելի է եղել մեր հայրենակիցներին։

Այս օրերին, երբ այս ողբերգության լուրը տարածվել էր, հարյուրավոր, հազարավոր զանգեր, այդ թվում նաև ինձ համար, մեր ընկերների համար, անծանոթ մարդիկ զանգում են և մեր հետ սգալով հիշատակում են Մեհերի արած գործերը։

Ասենք, մարդը զանգում է, ասում է՝ ամենանեղ վիճակում, քրեակատարողական հիմնարկում, Մհերն այցելել է ինձ, գոտեպնդել է և ես կարողացել եմ այդ գոտեպնդման շնորհիվ ավելի հեշտ տանել այդ դժվարությունները։ Կամ զանգում է քաղաքացի, ասում է՝ Մհեր Սահակյանը պատահաբար հանդիպեց ինձ փողոցում, ես ունեի նյութական խնդիր, նա անմիջապես կարգավորեց։ Մեկը զանգել է, ասում է՝ հույսս կտրած, գիշերվա չգիտեմ որ ժամին մեքենա չկա, պետք է կնոջս հասցնեմ հիվանդանոց, շտապ օգնություն չեմ կարողանում միանալ, պատահաբար Մհերը կանգնում է և առաջարկում է իր օգնությունը և դրա շնորհիվ փրկվում է իր կնոջ կյանքը: Ու այսպես բազմաթիվ բաներ եմ պատմում, որ ուղղակի ապշում ես, որ այդ մարդը քո կողքին եղել է, ու շատերը չեն նկատել»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ