22 12 2022

Սխալ կլիներ ակնկալել, որ ՄԻԵԴ-ը պետք է ասեր բացեք Լաչինի միջանցքը. Եղիշե Կիրակոսյան



Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի պահանջը բավարարելուն և Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար միջանկյալ միջոցներ կիրառելու որոշմանը, ասաց․

«Ամեն դեպքում, ակնհայտ է, որ դատարանից ակնկալիքները մեզ մոտ հասկանալի պատճառներով շատ բարձր չեն, որովհետև գիտենք, որ դատարանը ունի նախ՝ հստակ շրջանակներ իրավական տեսանկյունից այսպիսի միջոցներ կիրառելիս, այսինքն՝ ինքը անսահմանափակ չի գործում, երկրորդ՝ նմանատիպ բարդ, կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց դատարանը սովորաբար խուսափում է։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ մենք մեր ակնկալիքները ձևակերպել ենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ