22 12 2022

Իրավիճակը ծայրահեղ ծանր է ոչ միայն Արցախի, այլև՝ հենց Հայաստանի համար․ Բաղդասարյան

Իրավիճակը ծայրահեղ ծանր է ոչ միայն Արցախի, այլև՝ հենց Հայաստանի համար․ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը գրում է․

Իշխանությունը, մեր հասարակությունը չեն գիտակցում, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է ոչ միայն Արցախի, արցախցիների համար: Նրանք չենք գիտակցում, որ ծայրահեղ ծանր է հենց Հայաստանի համար: Արդբեջանն ամեն պահի կարող է հարձակվել, եւ հարձակման ուղղություններն էլ շատ կանխատեսելի են: Աշխարհաքաղաքական իրավիճակից է կախված, թե որ ուղղությունը կընտրեն. նայեք նրանց կառուցած ճանապարհները և մյուս ենթակառուցվածքները: Ճանապարհը փակած «բնապահպանները» այնտեղ են, ոչ միայն այս հարձակման համար ֆոն սարքելու, այլ նաեւ ալիեւյան կլանի եւ նրա՝ արտերկրի տարբեր հովանավորողների հանքային բիզնեսների համար: Ալիեւի եւ նրա կնոջ կլանները տասնյակ տարիներ մսխում են Ադրբեջանը: Նրանց միլիարդները ոչ միայն Ադրբեջանում են, այլ նաեւ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Պանամայի, Վիրջինյան կղզիների եւ բազմաթիվ այլ երկրների օֆշորային ընկերություններում: Արևմուտքը եթե ինչ-որ բան ցանկանում է պարտադրել Արդբեջանին, կարող է սանկցիաներ կիրառել: Բոլոր հիմքերն ունի: Արեւմուտքը գիտի, որ Ալիեւը բռնապետ է, նա Արդբեջանի կուռուպցիայի «հայրն է», նրա միջոցով են կաշառվում տարբեր երկրների պաշտոնյաներ, պատգամավորներ, դիվանագետներ: Բնական պաշարների հիմնական մասը, բանկերը, տնտեսության տարբեր ոլորտներ գտնվում են Ալիեւի եւ նրա կնոջ ձեռքերում, նույնիսկ պետական ընկերությունների փողերը տարբեր սխեմաներով հոսում են նրանց բանկային հաշիվներ: Միջազգային կառույցների հայտարարությունները որեւէ բան չեն փոխելու, մինչեւ սանկցիաներ չկիրառվեն Իլհամ Ալիեւի, Մեհրիբան Ալիեւայի եւ նրանց մերձավորների՝ աշխարհի տարբեր բանկերում ունեցած հաշիվների, անշարժ գույքերի վրա: Արևմուտքը հենց սկսի այդ գործընթացը, ադրբեջանցի ակտիվիստները կհեռանան ճանապարհից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ