22 12 2022

Նույնիսկ նիկոլականներն են հասկացել, որ Նիկոլի ռեժիմի վրա հույս դնելն ապուշություն է. Կարեն Վրթանեսյան

Նույնիսկ նիկոլականներն են հասկացել, որ Նիկոլի ռեժիմի վրա հույս դնելն ապուշություն է. Կարեն Վրթանեսյան

ՀՀ-ում բնակվող մարդկանց 99.9%-ը չի գիտակցում, որ այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, որոշ ժամանակ անց կարող է կրկնվել նաև այստեղ։ Այդ մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Նույնիսկ նրանք, ովքեր անկեղծ մտահոգված են ու սիրտները ցավում է Արցախի ու արցախցիների համար, տեսականորեն թեպետ և պատկերացնում են, որ Երևանում կարող է, օրինակ՝ պարենի լուրջ խնդիր լինել, միևնույն է ամենայն լրջությամբ վտանգը չեն ընկալում։

Չեն ընկալում նաև այն, որ խոզիբուդ-բլինչիկ-օլիվյե վիճակից անցումը դեպի «խանութի դեմը 6 ժամ հերթ կանգնեցի, օգնության 1 կիլո ձավար ստացա» վիճակ կարող է այնքան արագ լինել, որ նույնիսկ չհասցնեք հասկանալ, թե ինչ կատարվեց։

Ի վերջո, ընդամենը 1 ամիս առաջ Արցախում մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը բոլորիս պես Ամանորի պլաններ էր կազմում մտքում։ Բայց նույնը կարող է լինել, օրինակ՝ Սյունիքում, կամ, ինչպես վերևում նշեցի, ամբողջ ՀՀ-ում։

Ընդամենը 1 տարի առաջ Մարիուպոլում դժվար պատկերացնեին, որ ամիսներ անց իրենց փողոցներում դիակներ են փռված լինելու, իսկ քաղաքը՝ ավերակների է վերածված։
Ի՞նչ անել։

Նախ՝ միշտ գոնե մի քանի շաբաթվա սնունդի պաշար տանն ունենալ։ Ձավարեղեն է, պահածո է, ձեթ, շաքար... Ու թարմացրեք դրանք պարբերաբար։ Այն տարածաշրջանում և այնպիսի ժամանակներում չենք ապրում, որ վստահ ասենք. «Մոտակա մեկ-երկու-երեք տարում պարենի խնդիր անհնարին է լինի»։ Ամեն ինչ էլ «հնարին» է։ Թուղթ ու գրիչով հաշվեք, թե ձեզ ինչքան սնունդ է պետք ընտանիքի անդամների հաշվարկով, տանն ինչքան տեղ ունեք այդ պարենը պահելու համար ու չեմ ասում հենց այսօր, բայց նաև առանց ականջի հետև գցելու գնացեք, գնեք, տանը ունեցեք։

Կարծում եմ, որ նույնիսկ նիկոլականներն են հասկացել, որ Նիկոլի ռեժիմի վրա հույս դնելն ապուշություն է. ինչքան Արցախի «նիկոլներն» էին պատրաստ պաշարման, այնքան (իսկ ամենայն հավանականությամբ դրանից ավելի) անպատրաստ այստեղ են լինելու։

Դուք ձեր պաշարն ունեցեք և տա՛ Աստված, որ դրա կարիքը չլինի։ Դուք էլ ինձ կասեք. «Օօֆ, Կարեն տղա, քեզ լսելով գնացինք հավայի տեղը 20 կիլո բրինձ առանք»։

Երկրորդը՝ ապրումակցումը ճիշտ բան է։ Հայրենակցներիդ ցավը զգալն ու ավելորդ չցավացնելը կարևոր է, նամանավանդ մի պետությունում, որի կառավարման ղեկը զավթած անասունները ամեն կերպ մարդկանց մեջ խթանում են ցինիզմը, փոխադարձ ատելությունն ու անտարբերությունը։
Այնպես որ կանխավ շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց խոհարարական изыск-ների լուսանկարները չեն լցնի սթորիներ ու լրահոս։ Ավել բան չեմ խնդրում...»,-գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ