Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ցանկացած ՄԱԿ-ի ընդունած բանաձև առանց ռեալ ճնշման ու սանկցիաների Ադրբեջանի հանդեպ, մնալու ա թղթի վրա։
Մինչև չմշակվեն մեխանիզմներ, որ այլևս միջանցքը չփակվի ու դրա երաշխիքներ չապահովվեն, ուզում են շաբաթը մեկ նիստ անեն, թշնամին վերաբերվելու ա դրան նենց, ոնց սեպտեմբերյան հարձակման ժամանակվա նիստին։
Հիշեցնեմ, որ ոչ զորքերը հետ քաշեց, ոչ միլիտարիստական սպառնալիքները դադարեցրեց։ Փոխարենը ԵՄ-ի հետ նոր գազային համաձայնագիր կնքեց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը