20 12 2022

Բերձորի միջանցքը փակելուց հետո Իրանը փակել է Իրանով անցնող Բաքու-Նախիջևան մայրուղին

Բերձորի միջանցքը փակելուց հետո Իրանը փակել է Իրանով անցնող Բաքու-Նախիջևան մայրուղին

Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.

«Արդեն քանի օր է լռել եմ տեսնեմ մեր գործող իշխանությունը կխոսի՞ թե՞ կփորձի Բերձորի խնդիրը շահարկել մեր բնական դաշնակիցներին փչացնելու նպատակով։

Իրանը քանի օր է Բաքու-Նախիջևան մայրուղին, որը անցնում է Իրանի տարածքով, փակել է։ Դա արվել է Բերձորի միջանցքի փակելուց հետո։ Նիկոլը և իր չինովնիկները անդադար մեղադրում են բարեկամներին, որոնք ըստ իրենց, չեն արձագանքել ադրբեջանցիների լկտիությանը:

Մի ամբողջ լրատվական համակարգ մակաբույծ լրագրողներով ու հաղորդավարերով ունեք, չգիտեի՞ք Իրանը ոչ միայն արձագանքել է, այլ փոխադարձ քայլով, փակել է ադրբեջանի ճանապարհը։

Մի փչացրեք մեր հարաբերությունները վաղեմի բնական դաշնակցի հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ