Մեծ հաշվով որևէ գաղտնի խողովակ պետք չէ հասկանալու համար, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքն այսպես կոչված բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում: Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստամն» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետևյալ հարցին.
«Մեր հասարակությանը հետաքրքիր է իրավիճակը, որն արդեն 9-րդ օրն է ստեղծվել է Արցախի շուրջ:
Դուք նախորդ արտահերթի ժամանակ ասացիք, որ նոր խաղաղության պայմանագրի խմբագրված տարբերակը պատրաստում եք փոխանցել շուտով Ադրբեջանին: Քանի որ փաստորեն այդ փորձը կա ներքին խողովակներով, կամ ոչ միայն ներքին խողովակներով փաստաթղթերի փոխանակում իրականացնել Ադրբեջանի հետ, հարցս հետևյալն է՝ կոնկրետ ի՞նչ է պահանջում, ինչ է առաջրկում Արդրբեջանը ճանապարհը բացելու համար, որոնք են կոնկրետ այդ պահանջները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը