Ինչպես արդեն նշել ենք, Երևանում բողոքի խաղաղ ակցիա են իրականացնում «ԵրիտԱրցախ» համաուսանողական շարժման անդամները։
Տարբեր բուհերի ուսանողներն ու արցախահայերը ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտից քայլերթով գնում են կառավարության շենք՝ ներկայացվելու պահանջագիր։
Լրագրողների հետ զրույցում ուսանողներից մեկը ասաց, որ գնում են կառավարության մոտ, քանի որ երկրի իշխանությունը չի կարող անմասն մնալ կատարվողից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը