ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծել, որովհետև իրականում նրա առաջ քաշած պայմանները վերջնագիր են։
Միջազգային ճնշումները հաշվի առնելով չեմ կարծում, որ Ադրբեջանը ճանապարհը երկար փակ պահելու ռեսուրս ունի, սակայն ստեղծում է նոր մեխանիզմներ այլ ձևով իր նախապայմանները պնդելու համար։
Որքան էլ իրավիճակը բարդ է, այս պահին գերխնդիրը ադրբեջանական խաղի կանոնների մեջ չներքաշվելն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը