15 12 2022

Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և ապահովել անխափան գազամակատակարարումն Արցախ:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը բանակցություններին՝ առանց հարկադրանքի: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Մեզ անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կրկին դադարեցրել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել տարածաշրջանի բնակիչներին գազի անխափան մատակարարումը։ Ի վերջո, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ նրանց ազատ տեղաշարժը»,- ասվում է կազմակերպության թուիթերյան հրապարակման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ