Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է.
«Եթե դավաճանների փոխարեն նորմալ իշխանություններ ունենայինք.
1. ОРТ-ն, РТР-ը, CNN-ը, BBC-ն, Al Jazeera-ն և այլ առաջատար լրատվամիջոցները արդեն կաղաղակեին Արցախի կյանքի ճանապարհը փակած ադրբեջանցի էկոլոգ-դիվերսանտների տեռորիստական ակցիայի մասին:
2. Տարբեր երկրներ և հատկապես Ռուսաստանը` քաղաքական ճնշումներ կգործադրեին Ադրբեջանի վրա:
3. ՌԴ խաղաղապահ առաքելությունը վաղուց կունենար ՄԱԿ-ի ԱԽ հաստատած միջազգային մանդատ և այսօր իրավունք կունենար ուժ կիրառել ճանապարհը ապօրինի փակողների նկատմամբ:
4. Կառուցված կլինեին Արցախի հետ կապի երկրորդ (Շուշին շրջանցող) այլընտրանքային ճանապարհները:
5. Արցախը սնող էներգետիկայի և կապի ենթակառուցվածքները չէին լինի թշնամու վերահսկողության տակ:
6. Արցախում կուտակված կլիներ պարենային և վառելիքային անձեռմխելի երկարաժամկետ պաշարներ:
7. Հայկական սփյուռքն ու լոբբիստական կազմակերպություններն ամբողջ աշխարհում ոտքի հանված կլինեին:
8. ԱԺ պատգամավորական պատվիրակություններն ու բարեկամական խմբերը գործի դրած կլինեին խորհրդարանական երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական բազմակողմ կապերն ու հարաբերությունները:
9. Ազերիների ստեղծած հումանիտար ճգնաժամի, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, նոր ցեղասպանական վտանգի, հակահայկական ագրեսիայի մասին աշխարհում տեղեկատվական մեծ աղմուկ կբարձրացվեր:
10. ՀՀ ԱԱԾ և Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները տեղակայված և քողարկված կլինեին համապատասխան վայրերում` ազերի «էկոլոգների» գործողոությունները մշտադիտարկելու, հնարավոր սադրանքները կանխորոշելու և անհրաժեշտության դեպքում չեզոքացնելու համար:
11. Ի վերջո ՀՀ Զինված Ուժերը կունենային Արցախի հետ ցամաքային կապը ծայրահեղ իրավիճակներում վերականգնելուն ուղղված հստակ գործողությունների պլան:
Ի՞նչ ունենք հիմա մենք: «Քաղաքական իշխանություն» կոչվող բոսյակներ, որոնք լինելով ազգակործան աղետների, հայրենազրկման ու կապիտուլյացիայի բացառիկ պատճառ` միայն մեկ նախադասություն գիտեն. «Արցախի ճանապարհը ռուսների գործն է»:
Ահա թե ինչ է լինում մարդկանց կյանքերի ու պետության անվտանգության հետ, երբ կենցաղային նախանձը, շարքային նյութապաշտությունն ու քաղաքական տգիտությունը հնարավորություն են ստանում ձևավորել դավաճանների իշխանություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը