13 12 2022

ՔՊ-ն խոստում է տվել խաղաղապահների հույսով․ կառավարությունը տապալել է իր իսկ ծրագիրը

ՔՊ-ն խոստում է տվել խաղաղապահների հույսով․ կառավարությունը տապալել է իր իսկ ծրագիրը

Հայաստանի կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում: Անվտանգություն և արտաքին քաղաքականություն բաժնի 1․2 հոդվածի երկրորդ կետում գրված է․ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Կառավարության ծրագիրը գրվել է 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։ Այնտեղ գրած չէ, թե ռուս խաղաղապահներն են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ ՔՊ-ական իշխանությունը պատասխանատվություն է ստանձնել։ Այնինչ այսօր, երբ թշնամին փակել է Լաչինի միջանցքը, ՔՊ-ականները միաբերան ասում են, թե ռուս խաղաղապահներին դիմեք, իրենք են պատասխանատու։ Ստացվում է՝ կառավարությունը հրաժարվում է կատարել իր գործունեության ծրագիրը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ