13 12 2022

Արմեն Գրիգորյանը Միացյալ Թագավորությունում հանդիպում է ունեցել Ռիչարդ Մուրի հետ. Ո՞վ է նա

Արմեն Գրիգորյանը Միացյալ Թագավորությունում հանդիպում է ունեցել Ռիչարդ Մուրի հետ. Ո՞վ է նա

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ:

Տեղեկությունը հայտնում են ԱԽՔ գրասենյակից։

Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։

Հիշեցնենք, որ Ռիչարդ Մուրը մինչ նոր նշանակումը (2020թ․ հուլիս) զբաղեցրել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը։ Շատ է գրվում այն մասին, որ Մուրը և Էրդողանը մտերիմ ընկերն եր են։

90-ականներին էլ եղել է Թուրքիայի դեսպանատան աշխատակից՝ ոչ դեսպանի կարգավիճակով: Նա ծնվել է հայտնի դիվանագետի ընտանիքում։ Բայց 1987 թվականից աշխատելով Անգլիայի հատուկ ծառայություններում, նա եկել է ստանձնելու դեսպանի պաշտոնը, իսկ դա նշանակում է, որ նա Թուրքիայում եղել է անգլիական արտաքին հետախուզություն ռեզիդենտը, ղեկավարողը։

Ռիչարդ Մուրն առաջինն է հայտարարել, որ Կովկասում և Թուրքիայիում պետք է իրար հետ լինել ռեգիոնալ մի անկլավ, դա պետք է ղեկավարի Թուրքիան․ դա իր կարծիքն է ու դա հրապարակել է ռուսական և անգլիական  լրատվամիջոցներում և մի մասով էլ՝ թուրքականաններում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ