Իրենք մի քանի տարվա ընթացքում բավականին հարստացել են և տրամաբանական հարցադրում է առաջանում հասարակության մոտ, թե ինչպես նվազագույն աշխատավարձ ստացող անձը մի քանի տարվա ընթացքում դարձել է առանձնատների ու մեքենաների տեր: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների վերաբերյալ այօրվա իշխանությունների մեղադրանքներին, պատգամավորն ասաց. «Մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունները չեն կարողանում հստակ արձանագրել, թե բյուջե որքան գումար է վերադարձվել: Տարիներ շարունակ խոսում էին բանակի թալանից, բայց որքան գումար է բյուջե վերադարձվել, դա բյուջեի քանի տոկոսն է եղել, որ վերադարձվել է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը