08 12 2022

Արևմուտքը խաղաղության պայմանագրի տեքստ չի առաջարկել, չկա նման բան. Արմեն Գրիգորյան



Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա, մեկն առաջարկել է Ռուսաստանի Դաշնությունը, մյուսն այն տեքստն է, որի վրա հիմա աշխատում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Արևմուտքը որևէ տեքստ չի առաջարկել Հայաստանին:

«Արևմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցությունների համար, Մոսկվան ևս այսպիսի միջավայր փորձում է ստեղծել ու այստեղ կարևոր է, որ մենք խաղաղության հասնենք: Հայաստանն ու Ադրբեջանն են այս ուղղությամբ հիմնական շահառուն», - ընդգծեց ՀՀ ԱԽ քարտուղարը:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե կա երկու տարբերակ`ռուսական ու արևմտյան, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Ես  կարծում եմ, որ խոսքերը աղավաղված եք ներկայացնում, չկա այդպիսի տեքստ: Համոզված եմ, որ մեր կողմից չի կարող որևիցե մեկն ասել, որ կա երկու տեքստ: Մենք Բրյուսելից, Վաշինգտոնից կամ որևէ այլ մայրաքաղաքից թուղթ չենք ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ