«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնարավոր է ընտրել ծառայության վայրը: Այս մասին Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցին:
«Առավելությունը պետք է տրվի այն զինծառայողներին, ովքեր բնակվում են սահմանամերձ բնակավայրերում, այսինքն՝ եթե զինծառայողի բնակության վայրում կա մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, նա կարող է զեկուցագիր գրել ու ղեկավարությունը կընդառաջի, և նա իր հետագա ծառայությունը կիրականացնի իր բնակավայրին մոտ», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը