06 12 2022

Շուշին պատերազմով ենք գրավել, Երևանը խաղաղությամբ կգրավենք․ Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ

Շուշին պատերազմով ենք գրավել, Երևանը խաղաղությամբ կգրավենք․ Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ

Այսօր ԶԼՄ-ներում տարածվել են Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջի հայտարարությունները, հայտնում է «Ինֆոտեկա24»-ը։

Խորհրդարանում ունեցած իր ելույթում Օրուջը մի շարք սկանդալային հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես, ասել է. «Ժողովուրդը չի կարող հավերժ ապրել թշնամության և պատերազմի պայմաններում։ Շուշան (Շուշին) պատերազմով ենք գրավել, Իրևանը (Երևանը) խաղաղությամբ կգրավենք»։
Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն Հայաստանի հետ, այլ օգտագործում է խաղաղ գործընթացն ու հռետորաբանությունը՝ իր էքսպանսիոնիստական ​​նպատակներին հասնելու համար, գրում է կայքը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ