06 10 2023

Արմինե Ադիբեկյանի նկատմամբ գործ է հարուցվել Փաշինյանի մասին գրառման համար

Արմինե Ադիբեկյանի նկատմամբ գործ է հարուցվել Փաշինյանի մասին գրառման համար

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայտնում եմ, որ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։ Գործն արդեն դատարանի վարույթում է, և շուտով մեզ հայտնի կդառնա դատական նիստի օրը։

Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։

Նշեմ նաև, որ Ադիբեկյանի երկու գրառումների առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2022թ. սեպտեմբերին։ Մեկ տարվա ընթացքում կատարվել է մեծածավալ և համակողմանի նախաքննություն, որի արդյունքում գրառումներից մեկով կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու, իսկ մյուսով՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ