05 12 2022

Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում․ Լավրով

Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում․ Լավրով

Ռուսաստանը տարեսկզբին Հայաստանին ու Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները, Մոսկվան պատրաստ է աջակցել կողմերին, հայտարարել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում։ «Մոսկովյան նախագիծը վաղուց է նախապատրաստվել՝ այս տարվա սկզբին, եւ փոխանցվել է կողմերին՝ որպես ընդհանուր բազա գտնելու հարցում Ռուսաստանի ձգտման հաստատում։ Այն, ընդհանուր առմամբ, դրական է ընդունվել»,- ասելԷԼավրովը։

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ այդ ժամանակից ի վեր եղել են Ադրբեջանի առաջարկները՝ հինգ սկզբունքներ, եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, իսկ բոլորովին վերջերս Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ադրբեջանական կողմը ներկայացրել է հնարավոր փաստաթղթի ևս մեկ տարբերակ: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ՀՀ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց պատասխան առաջարկները։

 «Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել։ Այստեղ, իհարկե, շատ կարեւոր է կողմնորոշվել գլխավոր, սկզբունքային հարցերում։ Այդ իմաստով այն, ինչ հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնեցվել էր Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից, ունի կարեւոր նշանակություն, երբ նրանք հաստատեցին իրենց մտադրությունը՝ բոլոր խնդիրների լուծմանը հասնել ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ. Դեկտեմբերին կնքված Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա», - հավելել Է Լավրովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ