03 12 2022

Թուրքերին էստի համեցեք անողները հաղթում են , մեր կարգախոսը էլ ակտուլ չէ , Երկիրը էլ իսկապես երկիր չէ. Լիլիթ Մանուկյան

Թուրքերին էստի համեցեք անողները հաղթում են , մեր կարգախոսը էլ ակտուլ չէ , Երկիրը էլ իսկապես երկիր չէ. Լիլիթ Մանուկյան

«Երկիր մեդիա» Հեռուստաընկերության աշխատակից Լիլիթ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«2004 ին երբ տեղափոխվեցի Երկիր Մեդիա, չէի կարող պատկերացնել,որ մի ողջ կյանք կապրեմ , երեխաներիս հետ կմեծացնեմ բազմաթիվ ուրիշ երեխաների , մանուկ լրագրողների , նրանց մեջ բժիշկ էլ կա , հոգեբան էլ ,բիզնես ոլորտ գնացող էլ եղավ, բայց ատնվազն ամեն թիմից 3ը , աշխատում է լրագրության կամ հեռուստատեսային  մարքեթինգի ոլորտում։ 2օր առաջ հետ էի տվել պատմությունն ու թերթում էի "Մանկական երկիրն" ու ինքս էլ զարմանում էի թե հայոց պատմությունից սկսած մինչև ազգային ավանդույթներ, սոցիալական խնդիրներից մինչև հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներ  լուսաբանել ենք, ավագ լրագրողներից էլ լավ։

Զուգահեռ  համակարգել եմ "Երկիրն այսօրը"  ինքս էլ լրագրությունը չեմ թողել ,երբեմն գրել եմ,գնացել նկարահանման։ Ամենից ցավոտն ինձ համար 2020 ի Նոր տարվա սյուժեն  էր Ամանորյա ծրագրերի մասին ,որ նկարահանել է "Երկիր Մեդիան" երջանիկ տարիներին։ Շուշիի  ու Տիգրանակերտի հաղորդումների մասին տողերը մի քանի փորձից ընթերցեցի , հատկապես Մհերի ` ճուտի մասին դրվագը , նրա նման նկարահանված զինծառայողներից ու ազատամարտիկներից շատերը իրենց կյանքը տվել են ,որ մենք երջանիկ մնանք ,բայց այսօր ես ամեն օր եմ գոնե երջանիկ մեկ օրվա,ակնթարթի սպասում ,իներցիայով ապրելու գլորելու օրեր են ... Սյուժեն կարդալիս , դադարներ էի տալիս, որ արցունքներս ձայնիս տոնից  հեռուստադիտողը հնարավորինս չզգա։ Ես չգիտեմ, որևէ այլ հեռուստաընկերություն այդպես ապրե՞լ է այս երկրում , թե ոչ , բայց մերը , առանց պատվերի, գիտակցաբար սերունդ դաստիարակելն էր,  ոչ թե փչացնելը, խեղելը ,կոսմոպոլիտ ու իներտ մեծացնելը ։ Այսօր, սակայն, արի ու տես,որ նման հեռուստաալիք հարկավոր չէ սրանց։

Կոսմոպոլիտ, սիթքոմներով մեծացածները, ազգ,  պետություն չճանաչողները , սահմանները նեղացնելով  թուրքերին էստի համեցեք անողները`  հաղթում են , իսկ մեր կարգախոսը էլ ակտուլ չէ , Երկիրը էլ իսկապես երկիր չէ , 2018 ից կամաց կամաց վերածվում է անհասկանալի ամբոխով բնակեցված սահմանները շարունակաբար նեղացնող տարածքի,  մինչդեռ Վարդան Օնանյանը  մինչև 2020 ի վիրավորումը  մարդկանց  այլ բան էր համոզում իր " Երկիրը երկիր է " հաղորդման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ