02 12 2022

Ես իմ մանդատը վայր չեմ դնելու․ ՀՅԴ Գերագույն մարմինն ընդհանուր որոշում ունի․ Իշխան Սաղաթելյան



 ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով մամուլում շրջանառվող խոսակցություններին, որ ի թիվս ընդդիմադիր այլ պատգամավորների ինքը ևս որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը, նշեց․

«Նման քննարկում եղել է, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Դաշնակցության մեջ անհատական, անձնական  որոշում չկա այլևս, երբ կա ԳՄ որոշումը։ Հետևաբար ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե դնեինք, ապա դնելու էինք բոլորս»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ