Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Նիստում քննարկվում է՝ «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:
Ինչպես հայտնի է իշխող ուժն ասել էր, որ հայտարարության հետ կապված ՔՊ-ն ունի անհամաձայնություններ։ Ուստի, իր ելույթում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց․
«Օրվա իշխանությունները ջնջում են այն տերմինները, որոնցով իրենք եկել են իշխանության․ Որ ասում էիք Արցախի հանրապետություն, Արցախի ինքնորոշման իրավունք, հետո ծրագրում ասում էիք ՀՀ-ն պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը․․․Բա էս հայտարարությունը ձեր ծրագրի մասին է , ինչի՞ն եք դեմ, խաբել ե՞ք, որ այդ ծրագրերով մտել եք նախընտրական պայաքրի մեջ»,-ասաց Ավետիսյանը։
Մանրմասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը