ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
Ինչպես օրենքով սահմանված կարգով յուրացնել պետական փողերը.
Միակ նախաձեռնությունը, որը նիկոլի կառավարությունը հետևողականորեն տանում է առաջ, դա բյուջեի օրինականացված յուրացումը խորհրդանշող պարգևավճարների բարձրացումն ու դրանք` աշխատավարձերին հավասարեցված վճար դարձնելն է:
Քանի որ ժողովուրդն այլևս թքած ունի թե ով ի՞նչ է անում, նրանք էլ որոշել են օրենքով պարգևավճարը դարձնել աշխատավարձին «կցված» պարտադիր վճար: Որ այլևս ոչ մեկի մոտ հարց չառաջանա, թե ինչու՞ եք սրան կամ նրան, ոչ մի բան չանելու, կամ ավելի վատ` երկիրը կործանելու համար պարգևատրում ժողովրդի փողերով:
Ես միշտ ասել եմ, որ շատ աշխատողին, արդյունավետ ու նվիրված պետական ծառայողին ու բարձրաստիճան պաշտոնյաին վճարելու համար` պետությունը չպետք է խնայի և պետք է վճարի պատշաճ աշխատավարձ: Իսկ բոսյակներին ու դառմայեդներին պետք է ոչ թե աշխատավարձ տալ, այլ խզակոթներին տալ ու դուրս շպրտել պետական համակարգից:
Նիկոլի «կառավարությունը» բազմիցս ապացուցել է, որ քաղաքական իմաստով` բոսյակների և պետական կառավարման իմաստով` դառմայեդների «կառավարություն» է: (Որակումը հավաքական է. բարեբախտաբար դրանցից մեծ մասին անձնապես չեմ ճանաչում): Մենք հարյուրավոր անգամներ համոզվել ենք, որ սրանց գործը` քաղաքական կառավարման տեսանկյունից` Հայաստան պետություն կործանելն ու Արցախի հողերը դավադրաբար վաճառելն է: Իսկ պետական կառավարման տեսանկյունից` տեղեկատվական խաբեություններով ու իրավական մանիպուլյացիաներով ժողովրդի բյուջեն մեջ-մեջ անելն է:
Պարգևավճարների, անիմաստ հանրային միջոցառումների, անօգուտ շինարարությունների և անորակ ասֆալտապատումների վրա մսխվող ահռելի միջոցներ: Բյուջեի ոլորտային ծախսերը մեծացնելու, իսկ փոխարենը` ոլորտի վիճակն ավելի վատացնելու հստակ օրինաչափություն:
Իրավական համակարգի և արդարադատության ԲԱՌԴԱԿ: Ոստիկանական պետությանը բնորոշ «բարեփոխում», պետական համակարգի պահպանության (իրականում` կապիտուլյանտի իշխանության պաշտպանության) համար պետական փողերի մսխում Երևանի կենտրոնում պարապ-սարապ ծռմռվող ոստիկանության պահպանման վրա:
Տնտեսական զրո ներդրում, բացառիկ կախվածություն արտաքին պատահականություններից` ավելացող գնաճով ու շրջափակման վտանգներով: Անվտանգության իմաստով` այստեղ համարեք, որ հայհոյանք է գրված:
Արտաքին անպտուղ քաղաքականությունը` «քաղաքական» թեթև ֆոն տված և դրսից պրոտոկոլով շղարշած միջազգային բոսյակություն:
Տարածքային և տեղական ինքնակառավարումը` տոտալ ՔՊ-ացում և հանրային միջոցներից օգտվելու նոր` երիտասարդ «մեխանիզմների» մշակում: Եվ այսպես շարունակ:
Հայրենիք հանձնած «իշխանության» պարգևավճարն ու աշխատավարձը երկրաչափական պրոգրեսիայով աճեցնող հասարակությունը` ոչ միայն ապագա, այլև ներկա ունենալ չի´ կարող:
Սա կոչվում է բյուջեի օրինականացվող յուրացում` քաղաքական անպատասխանատվության պայմաններում:
Հ.Գ.
Կարևորը` մի հատ լեյտենանտ գտնեն, ու երեք հարյուր քառասուն դոլարի դիմաց պետական դավաճան հայտարարեն: Այնինչ ամենամեծ դավադիրները ծաղկում ու իշխում են Հայաստանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը