Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 5-ին կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով աշխատանքային այցով կժամանի Մոսկվա, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Կողմերը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:
«Նախատեսվում է նաև հանգամանորեն քննարկել մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային սյուժեներ, և հատուկ ուշադրություն կհատկացվի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման քննարկմանը։ Նրանք ուղղված են հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորմանը»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը